Բայդենը պարտադիր է դարձրել պատվաստումը պետական ծառայողների և աշխատակիցների համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պարտադիր է դարձրել պատվաստումը պետական ծառայողների, պետական կլինիկաների և խոշոր ընկերությունների աշխատակիցների համար: Պահանջը կանդրադառնա մոտ 100 միլիոն քաղաքացու`աշխատող ամերիկացիների երկու երրորդի վրա, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Մինչ այս քաղծառայողները կա՛մ պետք է պատվաստվեին, կա՛մ կանոնավոր` շաբաթը մեկ թեստ հանձնեին։ Այժմ չպատվաստված քաղծառայողներին պաշտոնանկություն է սպառնում։
Երկրի ղեկավարը նշել է, որ պարտադիր պատվաստման ենթակա են 300 հազար մանկավարժներ և 17 միլիոն բուժաշխատողներ: Բացի այդ, պարտադիր պետք է պատվաստվեն հարյուրից ավելի աշխատող ունեցող ընկերությունների աշխատակիցները։
Այս պահին Միացյալ Նահանգներում պատվաստվել է բնակչության մոտ 53 տոկոսը։
Նմանատիպ հոդվածներ
Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին. կա վիրավոր
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը։ Լրատվամիջոցը՝ փո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱՄՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արխիվային կադրեր
ԱՄՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արխիվային լուսանկարներ, որոնց մեծ մասը ոչ ոք երբեք չի տեսել ։ Հիշեցնենք...
Դոնալդ Թրամփը կմասնակցի 2024 թվականի նախագահական հաջորդ մրցարշավին
ԱՄՆ նախկին առաջնորդ հանրապետական Դոնալդ Թրամփը կմասնակցի 2024 թվականի նախագահական հաջորդ մրցարշավին, սակայն այս պահին դե...
Փանջշերում շարունակում են մարտեր մղել թալիբների դեմ
Հակաթալիբանական դիմակայության ուժերը շարունակում են պայքարը շարժման գրոհայինների դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մա...