Փանջշերում շարունակում են մարտեր մղել թալիբների դեմ
Հակաթալիբանական դիմակայության ուժերը շարունակում են պայքարը շարժման գրոհայինների դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է դիմակայության ուժերի ներկայացուցիչ Ալի Նազարին:
«Հայրենակիցները, Փանջշեր նահանգի Գինդուկուշ և Անդարաբ շրջանների արծիվներն ու առյուծներն այսօր հերոսաբար մաքրում են մեր տունը կեղտից, որը ժամանել է այս շաբաթ»,- ասվում է Նազարիի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել էր 12 անձից կազմված կառավարման խորհուրդ ստեղծելու մասին: Օրերս հայտնի է դարձել, որ թալիբների կազմած նոր կառավարությունը գլխավորելու է մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը:
Թալիբներին դիմադրություն է ցույց տալիս միայն երկրի հյուսիսում գտնվող Փանջշեր նահանգը:
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփը կմասնակցի 2024 թվականի նախագահական հաջորդ մրցարշավին
ԱՄՆ նախկին առաջնորդ հանրապետական Դոնալդ Թրամփը կմասնակցի 2024 թվականի նախագահական հաջորդ մրցարշավին, սակայն այս պահին դե...
Թալիբները գրավեցին վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդի հայտարարությանը, հայտնում է,...
Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին. կա վիրավոր
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը։ Լրատվամիջոցը՝ փո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱՄՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արխիվային կադրեր
ԱՄՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արխիվային լուսանկարներ, որոնց մեծ մասը ոչ ոք երբեք չի տեսել ։ Հիշեցնենք...