Դոնալդ Թրամփը կմասնակցի 2024 թվականի նախագահական հաջորդ մրցարշավին
ԱՄՆ նախկին առաջնորդ հանրապետական Դոնալդ Թրամփը կմասնակցի 2024 թվականի նախագահական հաջորդ մրցարշավին, սակայն այս պահին դեռ վերջնական որոշում չի կայացրել եւ հարմար պահի է սպասում՝ այդ մասին հայտարարելու համար, վստահ են նրա շրջապատից: Այս մասին երեքշաբթի հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին, ինչպես նաև ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշում է հրատարակությունը, նախկին նախագահը վերջին ժամանակներս զգալիորեն ուժեղացրել է իր ներկայությունը մեդիատարածքում, իսկ նրա շտաբը ակտիվացրել է միջոցների հավաքագրումը եւ սկսել է ավելի շատ քաղաքական գովազդ տեղադրել՝ գործող դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վրա հարձակումներով: Պարբերականի աղբյուրների խոսքով՝ Բայդենի վարկանիշների նվազումը կորոնավիրուսի տարածման եւ Աֆղանստանում տեղի ունեցածի հետ կապված իրադրության վատթարացման ֆոնին ամրապնդել են՝ ընտրություններին մասնակցելու հարցում Թրամփի հետաքրքրությունը: «Նա իրականում չի որոշել, բայց մենք բոլորս կարծում ենք, որ նա կմասնակցի», - հայտարարել է աղբյուրներից մեկը՝ նշելով, որ Թրամփը սպասում է ամենահարմար պահին:
Թերթի տվյալներով՝ վստահություն է հայտնել, որ Թրամփը մտադիր է մասնակցել հաջորդ նախագահական մրցարշավին, նաեւ հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդանը (Օհայոյի նահանգից), որը համարվում Է Սպիտակ տան նախկին տիրոջ ամենաակտիվ կողմնակիցներից մեկը:
Մինչդեռ Թրամփի նախկին խորհրդական եւ մամուլի քարտուղար Ջեյսոն Միլլերը վստահ է, որ նախկին նախագահը կրկին կմասնակցի ընտրություններին 99-100 տոկոսով: «Ես կարծում եմ, որ նա հաստատ մասնակցում է 2024 թվականի ընտրություններին։ Մենք երեկ երեկոյան լավ զրույց ենք ունեցել», - նշել է նա ՝ միաժամանակ ընդգծելով, որ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Նմանատիպ հոդվածներ
Փանջշերում շարունակում են մարտեր մղել թալիբների դեմ
Հակաթալիբանական դիմակայության ուժերը շարունակում են պայքարը շարժման գրոհայինների դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մա...
Թալիբները գրավեցին վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդի հայտարարությանը, հայտնում է,...
Փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանին. կա վիրավոր
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին գրում է ադրբեջանական Haqqin.az-ը։ Լրատվամիջոցը՝ փո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱՄՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արխիվային կադրեր
ԱՄՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության արխիվային լուսանկարներ, որոնց մեծ մասը ոչ ոք երբեք չի տեսել ։ Հիշեցնենք...