Թուրքիան արգելում է հայկական ընկերություններին թռիչքներ կատարել իր օդային տարածքով. Քաղավիացիան` խնդրի մասին
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան հրաժարվում է հայկական ավիաընկերություններին տրամադրել իր օդային տարածքը:
Նա ավելացրեց, որ ավիաընկերության գործունեության ամբողջ վեց տարվա գործունեության ընթացքում դրա ինքնաթիռները թռչում էին Թուրքիայի օդային տարածքով, իսկ թուրքական ինքնաթիռները` հայկական տարածքով: Մարտ-ապրիլ ամիսներին ավիաընկերությունը դիմել էր Թուրքիայի օդային տարածքով թռչելու թույլտվություն ստանալու համար և մերժում էր ստացել։
«Մենք այս պահին Թուրքիայի օդային տարածքով չենք թռչում, բայց բանակցություններն ընթանում են, ու կարծես թե դրական տեղաշարժ կա։ Հուսով ենք, որ կարճ ժամկետներում հարցը կկարգավորվի», - ասաց փոխտնօրենը։
ուրքիան արգելել է Հայաստանում գրանցված ինքնաթիռներին մուտք գործել իր օդային տարածք դեռ նախորդ տարվա եպտեմբերի 9-ից` 44-օրյա պատերազմի մեկնարկից օրեր առաջ։ Ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չկա, որով Թուրքիան կհիմնավորի իր արգելքը, սակայն հայկական ավիաընկերություններն առանց հիմնավորման մերժում են ստանում։
Auroranews-ը կապ էր հաստատել Քաղաքացիական ավիացիայի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ:
«Թուրքիայի կողմից պաշտոնապես ոչ մի հայտարարություն չի եղել հայկական ավիաընկերությունների հանդեմ որևէ արգելք կիրառելու մասին: Քանի որ չկա ոչ մի պածտոնական հայտարարություն մենք չենք կարող ինչ որ քայլեր ձեռնարկել: Համենանյնդեպս տեղյակ եմ, որ բանակցություններ են ընթանում և դրանք ընթացքի մեջ են»:
Սարուխանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու ենք մենք թույլ տալիս մեր օդային տարածքով թռիչքներ կատարել, ինչպես է այդ գործընթացքը կարգավորվում մեզ մոտ, նշեց` Հայաստանը առաջնորդվում է Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով, որի համաձայն անդամ պետությունները հիմնավորված չեն կարող օդային տարածք փակել, հետևապես Հայաստանի օդային տարածքը բոլորի համար բաց է: Turkish Airlines-ը Հայաստանի օդային տարածքով առաջին անգամ չէ, որ թռիչքներ է կատարում, մենք էլ Թուրքիայի»:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
«Ես թույլ չեմ, տա, որ ինքն ուրախանա հրապարակներում». պատերազմում 2 որդիներին կորցրած Նարինեն Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարության` սեպտեմբերի 8-ի նիստում հայտարարել էր, որ «հանգամանքների բերումով՝ մեր տրամադրությու...
38 գերիներու սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին. Սիրանույշ Սահակյան
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի պաշտպան...
Ռուսաստանը հրամանատարներ նշանակելիս հաշվի է առնում ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի կարծիքը. Կոսոբոկովի նշանակումը զայրացրել է ադրբեջանցիներին
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին իր ֆեյսբուքյան էջում դժգոհություն է հայտնել Արցախում ռուս խաղաղապահների ն...