Թալիբներն արգելել են լրագրողներին լուսաբանել Աֆղանստանում կազմակերպված բողոքի ակցիաները
«Թալիբան» շարժումը արգելում է լրատվամիջոցներին լուսաբանել բողոքի ակցիաները և կոչ է անում լրագրողներին խուսափել այդ միջոցառումներից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
«Դրանք ցույցեր չեն, դրանք հուզումներ են: Մենք դա թույլ չենք տա և ԶԼՄ-ները չեն լուսաբանի նման ակցիաները»,- ասել է Մուջահիդը՝ մամուլի ասուլիսում:
Նա ԶԼՄ-ներին կոչ է արել չնկարահանել ակցիաները և չհրապարակել դրանց վերաբերյալ տեսանյութեր: «Այդ ակցիաներն անօրինական են, և ԶԼՄ-ները չպետք է դրանք նկարահանեն…կոչ ենք անում ԶԼՄ-ներին չայցելել ակցիաների վայրեր»,- ասել է «Թալիբան»-ի ներկայացուցիչը:
Երեքշաբթի օրն աֆղանստանցիները Քաբուլում բողոքի ակցիա են իրականացրել Պակիստանի հետախուզության ղեկավար Ֆաիզ Համիդի՝ «Թալիբան» շարժման հրավերով Աֆղանստան կատարած այցից հետո: Բողոքի ակցիան սկսվել է Քաբուլի հյուսիսում և շարունակվել Պակիստանի դեսպանատան մոտ:
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 20-ը կլինի ոչ աշխատանքային. դրա փոխարեն այլ օր կհամարվի աշխատանքային
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Որոշումը կկայացվի...
Գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մին...
«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է՝ նշված հասցեներում գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկանում ենք, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում նշված հասցեներում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելո...