Սեպտեմբերի 20-ը կլինի ոչ աշխատանքային. դրա փոխարեն այլ օր կհամարվի աշխատանքային
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Որոշումը կկայացվի կառավարության վաղվա նիստում։
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է․
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում:
Նմանատիպ հոդվածներ
Գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մին...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում նշված հասցեներում
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելո...
Քիչ անց երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատան...
«Քայլող մարդը» կտեղադրվի Երևանում. Արտո Չաքմաքչյանի երազանքը կկատարվի հետմահու
Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի` Երևանում որևէ քանդակ ունենալու երազանքն Անկախության օրը կիրականանա։ Սեպտեմբերի 21-ի...