Բելառուսցիները փորձում են ապօրինի անցնել Լեհաստան. 10 հազար միգրանտ փորձ է արել անցնել ԵՄ
Վերջին օրերին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը գրանցել Է Բելառուսի կողմից սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ: Սամանապահների տվյալներով՝ ԵՄ թափանցելու հույս ունի ավելի քան 10 հազար մարդ: Այդ մասին հաղորդել Է Deutsche Welle-ն:
Լեհաստանի սահմանապահ ծառայության պետ գեներալ Տոմաշ Պրագան սեպտեմբերի 6-ին հայտարարել Է, որ վերջին օրերին գրանցվել Է լեհ-բելառուսական սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ, հաղորդել Է «Լեհական ռադիոն»:
Այսպես սեպտեմբերի 4-ին սահմանապահ ծառայությունը կանխել Է 215 մարդու կողմից սահմանի անօրինականորեն հատումը, սեպտեմբերի 5-ին՝ ևս 152-ի, իսկ սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ 59-ի:
Պրագան հավելել Է, որ հանցավոր սխեմաներին մասնակցում են միջազգային խմբավորումները, որոնք փորձում են Ասիայի և Աֆրիկայի երկրներից միգրանտներին տեղափոխել Արևմտյան Եվրոպա:
«Շատերն ասում են, որ ցանկանում Էին մեկնել եղբոր, քրոջ կամ ազգականի մոտ և չեն իմացել, որ հատել են Լեհաստանի սահմանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Լիտվան, Լատվիան և Լեհաստանը Մինսկին մեղադրում են փախստականներին մինչեւ ԵՄ-ի արտաքին սահման կազմակերպված փոխադրելու մեջ: Բոլոր երեք երկրները արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Բելառուսի հետ սահմանի վրա:
Նմանատիպ հոդվածներ
1,7 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանվի մեքենան, որում 1996-ին սպանվել է ռեփերը 2Pac-ը
Լավ Վեգասում աճուրդի կհանվի BMW 750IL սեդանը, որում 1996թ. մահացու վիրավորում է ստացել լեգենդար ռեփեր Թուփաքը (2Pac): Ին...
Սեպտեմբերի 20-ը կլինի ոչ աշխատանքային. դրա փոխարեն այլ օր կհամարվի աշխատանքային
2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Որոշումը կկայացվի...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է՝ ջրանջատումներ կլինեն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի «Ջրառ» ընկերության կ...
Գազանջատումներ կլինեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 09:00-ից մին...