ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիպիկ օրինակ, թե ադրբեջանցի զինվորները ինչպիսի սադրանքների են դիմում՝ փորձելով բախում հրահրել. օգտատեր

Ֆեյսբուքյան օգտատեր Գառնիկ Դավթյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել, և կից գրել. 
 

«Տիպիկ օրինակ, թե ադրբեջանցի զինվորները ինչպիսի սադրանքների են դիմում՝ փորձելով բախում հրահրել մեր տղերքի ու իրանց միջև: Միանգամից ասեմ՝ տեսանյութը 3 օրվա հնություն ունի:

Բայց ես ուրիշ հարցեր ունեմ.

Ինչո՞ւ պետք է ադրբեջանցի զինվորը զինված էսքան մոտենա մեր տղերքին:
 

Ինչո՞ւ զինվորներից շատերը պատշաճ չեն կրում զինվորական համազգեստը՝ ցուցադրաբար պառկել են գետնին, առանց զրահաբաճկոնի են, սաղավարտի(каска), նույնիսկ ձեռքների տակ զենք չկա:
 

Ի՞նչ երաշխիք կա, որ օրինակ հենց էս նույն զինվորը այսքան մոտենալով չի կրակի մեր զինվորների վրա, իսկ հետո Ադրբեջանին ՊՆ-ն չի ասի. «դե հոգեկան շեղում ունեցող է, իրենց բացթղումն է» կամ  չեն ասի. «հայերն են առաջինը կրակել»:
 

Ինչո՞ւ մինչև այսօր գոնե մինիմալ կահավորում արված չէ Հայաստանից օկուպացված սահմանին:
 

Հ.Գ. Հերիք չի մտել են Հայաստանի սուվերեն տարածք, մի հատ էլ նման վարքագծով սադրանքների են գնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Քաղաքականություն