ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում հարբած «կոմս Դրակուլան» կոտրել է խանութի պատուհանը և քնել դագաղի մեջ

Ռուսաստանի Ուխտա քաղաքում 19-ամյա տղան այնքան է հարբել և ցանկացել քնել, որ կոտրել է ծիսական խանութի պատուհանը, մտել դագաղի մեջ և քնել: Այս մասին հայտնում է Life Shot թելեգրամյան ալիքը: 

 

«Չգիտես ինչու, «կոմս Դրակուլան» իր հետ ունեցել է զուգարանի թղթի ութ գլան և մեկ բանկա ջեմ»,- նշվում է հրապարակման մեջ: 

 

Հաղորդվում է, որ երիտասարդը ստիպված է եղել «մեռելներից հարություն առնել», երբ ժամանել է ոստիկանությունը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՝ գույքին դիտավորությամբ վնաս հասցնելու հոդվածով:

Քաղաքականություն