Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ Արարատ Միրզոյանի Մոսկվայում ունեցած ելույթի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ Արարատ Միրզոյանի Մոսկվայում ունեցած ելույթի մասին
«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ռևանշիստական հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից», - մեկնաբանելով Հայաստանի…

«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ռևանշիստական հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից», - մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի՝ ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։

«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ագրեսիվ անջատականություն գրգռելով՝ Հայաստանի արտգործնախարարը բացահայտորեն վկայում է, որ իր երկիրը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից, իսկ «խաղաղության և անվտանգության ռազմավարությունը», որի մասին խոսում է Միրզոյանը, պարզապես կեղծիք է», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նմանատիպ հոդվածներ

Քչերը գիտեն, որ Մակունցը Նյու Յորք քաղաքում մտել է հայկական եկեղեցի ու արժանացել է համայնքի «ջերմագույն» ընդունելության․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քչերը գիտեն, որ Լիլիթ Մակունցը Ն...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250