ՌԴ-ն պետք է նորմալ հարաբերություններ պահպանի Աֆղանստանի ցանկացած կառավարության հետ
«Ռուսաստանը պետք է նորմալ հարաբերություններ պահպանի Աֆղանստանի ցանկացած կառավարության հետ», – ասել են ՌԴ ԱԳՆ -ից:
Ռուսաստանի ԱԳՆ -ն հայտարարում է, որ արդեն հարաբերություններ է հաստատում Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբների հետ: Այս մասին օգոստոսի 30 -ին հայտարարել է Աֆղանստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Ազիմ Կաբուլովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեր դեսպանատունն աշխատում է Քաբուլում և բավականին ակտիվ: Մենք վաղուց այդպիսի կապեր ենք հաստատել: Եվ մենք պետք է հաստատենք…Մենք պետք է նորմալ հարաբերություններ պահպանենք Աֆղանստանի ցանկացած կառավարության հետ: Մենք, ինչպես և շատերը, ունենք որոշակի մտահոգություններ երկրում հետագա ռազմաքաղաքական իրավիճակի, հիմնարար նորմերի պահպանման, մարդու իրավունքների վերաբերյալ, բայց այս ամենով հանդերձ, մենք պետք է հաշվի առնենք Աֆղանստանի ժողովրդի առանձնահատկությունները, մշակութային և կրոնական բնութագրերը», – հավելել է նա:
Ըստ նրա՝ Ռուսաստանը չի բացառում Աֆղանստանում թիրախների վրա ԱՄՆ -ի նոր օդային հարվածները և ակնկալում է, որ ամերիկյան զինուժի թողած զենքերը չեն օգտագործվի երկրում նոր քաղաքացիական պատերազմի համար:
Կաբուլովը կարծում է, որ Արևմուտքը չպետք է լրացուցիչ խոչընդոտներ ստեղծի երկրում իրավիճակի նորմալացման համար:
Բացի այդ, նա ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Աֆղանստանի սոցիալ-տնտեսական վերականգնման քննարկմանը:
Նրա կարծիքով՝ փախստականների հետ կապված իրավիճակը ճշգրիտ գնահատելու համար ՄԱԿ -ի ներկայացուցիչները պետք է վերադառնան Աֆղանստան:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանի փեսայի ընկերությունը նոր ԱԹՍ է նախագծել․ այն հանձնվել է զինուժի շահագործմանը
Օգոստոսի 30-ին Թուրքիայում տեղի է ունեցել «Baykar Makina» ընկերության նոր «Akıncı Bayraktar» հարձակվողական ԱԹՍ-ի՝ Թուրքի...
ԻՊ-ը ստանձնել է Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ հասցված հարվածների պատասխանատվությունը
Քաբուլի օդանավակայանում երկուշաբթի տեղի ունեցած հրթիռային հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետութ...
Թալիբները գրավեցին վերջին հենակետը՝ Փանջշեր նահանգը
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդի հայտարարությանը, հայտնում է,...
Փանջշերում շարունակում են մարտեր մղել թալիբների դեմ
Հակաթալիբանական դիմակայության ուժերը շարունակում են պայքարը շարժման գրոհայինների դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մա...