Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարել է, որ չի կարող անվտանգ ուղեւորություն ապահովել մինչեւ օդանավակայան
Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը չի կարող իր քաղաքացիների համար անվտանգ տեղափոխություն ապահովել մինչեւ Քաբուլի օդանավակայան: Այդ մասն ասված Է օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրվող չվերթերը Քաբուլից թռչում են եւ կմեկնեն մինչեւ տարահանման գործողության ավարտը,- հայտարարել են ԱՄՆ-ի դեսպանությունում:- ԱՄՆ-ի քաղաքացիները (…) պետք Է Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայան ուղեւորության մասին մտածեն, եթե դա անվանգ լինի: ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող դեպի օդանավակայան անվտանգ ուղեւորություն ապահովել»: Վերջին պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից Աֆղանստանից տարահանել են մոտավորապես 9 հազար մարդ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հույս Է հայտնել, որ ամերիկացի զինվորականները կկարողանան իրենց քաղաքացիների տարահանումն ավարտել մինչեւ օգոստոսի 31-ը:
Աֆղանստանում ռազմական գործողություննն ավարտելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից եւ զրքերի դուրսբերումն սկսվելուց հետո «Թալիբանը» հարձակում Է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրն՝ արյունահեղություն թույլ չտալու համար: Արեւմտյան երկրները տարահանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել
Մոսկվայում շինարար միգրանտների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է եղել։ РЕН ТВ-ի հաղորդմամբ՝ ծեծկռտուքին մասնակցել է...
Իլոն Մասկն ազդարարել Է 2022 թվականին հումանոիդ ռոբոտի հայտնվելու մասին
Tesla Inc ընկերությունն ազդարարել Է 2022 թվականին սեփական մշակման Tesla Bot հումանոիդ ռոբոտի մոդելի նախատիպի հայտնվելու...
Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի». Էրդողան
Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխա...
Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ
«Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղ...