Թուրքիայի պաշտպանության նախարարը Աֆղանստանի հարցով խոհրդակցություն է հրավիրել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների հարցով խորհրդակցություն է հրավիրել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հուլուսի Աքարի գլխավորությամբ հրավիրված տեսակոնֆերանսին մասնակցել են Աֆղանստանում տեղակայված թուրքական զորքերի հրամանատարը, Թուրքիայի ԳՇ պետ օրգեներալ Յաշար Գյուլերը, Օդային ուժերի հրամանատար օրգեներալ Հասան Քյուչուքաքյուզը։
Թուրք նախարարը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մանրամասն հետևում է Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արգելել է մեկնել Թուրքիա
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին արգելել է Թուրքիա մեկնել կորոնավիրուսային հիվանդացության բռնկման, ինչպես նաև ահաբեկչության եւ անօ...
Մերձմոսկվայում կործանվել է Իլ -112 Վ ռազմական օդանավի միակ թռիչքային նմուշը. կան զոհեր
Մերձմոսկովյան Կուբինկա քաղաքում վթարի է ենթարկվել Ил-112В ռազմատրանսպորտային ինքնաթիռի փորձանմուշը։ Այս մասին հայտնում է...
Պենտագոնը հայտարարել է, որ Քաբուլ կմեկնեն եւս հազար ամերիկացի զինվորականներ
Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ Քաբուլ կմեկնեն եւս հազար ամերիկացի զինվորականներ: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝...
ՀԱՊԿ-ը սկսել է զորավարժությունների պատրաստվել տաջիկա-աֆղանական սահմանի մերձակայքում
Սկսվել է ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունների նախապատրաստումը, որոնք առաջիկա ամիսներին կանցկացվեն տաջիկա-աֆղանական...