Անկարայում անկարգություններ են. սիրիացիների վրա հարձակումների հետևանքով տասնյակ ձերբակալվածներ կան
Թուրքական իշխանությունները ձերբակալել են 76 մարդու՝ Անկարայի՝ մեծ թվով սիրիական բնակչություն ունեցող թաղամասի վրա կատարված զանգվածային հարձակման առնչությամբ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանությունը:
Ինչպես նշում է Ahval-ը, ոստիկանությունը քաղաքացիներին հորդորել է «ուշադրություն չդարձնել սադրիչ լուրերին և հրապարակումներին սոցիալական ցանցերում և օգնել անվտանգության ուժերին»:
Չորեքշաբթի ամբոխը գրոհել է սիրիացիների տները և ձեռնարկությունները Անկարայի Ալթընդաղ բանվորական շրջանում, որտեղ երկու օր առաջ երկու երիտասարդ թուրք տղամարդ վիրավորվել էր տեղի թուրքերի և սիրիացիների միջև ծեծկռտուքի ժամանակ։
Չորեքշաբթի գիշեր ոստիկանները փորձել են կանգնեցնել փողոց դուրս եկած հարյուրավոր մարդկանց։ Տեսանյութերից մեկում, որը նկարահանվել է անկարգությունների ժամանակ, երևում է, թե ինչպես է սպաներից մեկն ուղղորդում ամբոխին և խորհուրդ տալիս՝ ինչպես վարվել։
Թուրքիայում փախստականների հարցի շուրջ լարվածությունը պահպանվում է արդեն մի քանի տարի, թուրքական հասարակությունը վերջերս ավելի բացահայտ է արտահայտում փախստականների և միգրացիայի դեմ տրամադրություններ, ինչպես նաև ավելի քիչ ոգևորություն է դրսևորում արտերկիր զորք ուղարկելու առնչությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացի գործարարը վաճառում է ՌԴ-ում ածխի հանքերը. գնորդը ՀՀ քաղաքացի է
Ուկրաինացի ձեռնարկատեր Ռինատ Ահմետովին պատկանող ԴՏԷԿ ընկերությունը վաճառում է իր «Դոնսկոյ Անտրասիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրասի...
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 27-ի է հասել
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով 27 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտար...
Հրաձգություն Մեծ Բրիտանիայում. կա 6 զոհ
Բրիտանական Պլիմուտում հրաձգության միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում ՝ կասկածյալը, հայտնել են Դևոնի...
Տեղատարափ անձրեւները Չինաստանում խլել են 21 մարդու կյանք
Չինական կենտրոնական Հուբեյ նահանգի հինգ քաղաքներ տագնապի կարմիր մակարդակ են հայտարարել այն բանից հետո, երբ հորդառատ անձր...