Ուկրաինացի գործարարը վաճառում է ՌԴ-ում ածխի հանքերը. գնորդը ՀՀ քաղաքացի է
Ուկրաինացի ձեռնարկատեր Ռինատ Ահմետովին պատկանող ԴՏԷԿ ընկերությունը վաճառում է իր «Դոնսկոյ Անտրասիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրասիտ» ՍՊԸ-ն և «Օբուխովսկայա հանքերի կառավարում» ԲԲԸ-ն՝ Ռոստովի մարզում գտնվող ածխի ձեռնարկությունները:
Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, հանքավայրերի գնորդ կարող է դառնալ կիպրական Valleyton Investments Limited ընկերությունը: ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն արդեն հաստատել է նրա՝ իրավունքներ ստանալու միջնորդությունը, ինչը հնարավորություն է տալիս որոշել ԴՏԷԿ-ին պատկանող ընկերությունների գործունեության պայմանները:
Պարբերականը նաև նշում է՝ համաձայն Կիպրոսի ռեեստրի տվյալների՝ Valleyton-ի սեփականատերը Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է, այս անունը լայն ճանաչում չունի ածխի շուկայում:
Նմանատիպ հոդվածներ
Այս վիրավորանքը հրեշավոր է. Ժիրինովսկին` ադրբեջանցի դիվանագետի վիրավորանքների մասին
Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը YouTube-ի «Սոլովյով Live» հաղորդման եթերում անդրադարձել է ադրբեջանցի նա...
Յակուտիայում հրդեհի մարման ժամանակ ՀՀ քաղաքացի է մահացել
Յակուտիայում անտառային հրդեհի մարման ժամանակ տղամարդ է մահացել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, Ռուսաստանի բնապահպանության նախ...
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 27-ի է հասել
Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով 27 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտար...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մուղլա նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ ի...