ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էսի վրես ազդում ա». ահա, թե ինչ է կատարվում Զվարթնոց օդանավակայանում
Auroranews-ը մի խումբ քաղաքացիներից ահազանգ է ստացել՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանի սպասարկման հետ կապված: Քաղաքացիները նշում են, որ թեև գիշերվա ընթացքում միանգամից 3 ինքնաթիռ է վայրէջք կատարում, սակայն օդանավակայանի անցակետային համարվող 14 պատուհաններից աշխատում է միայն կեսը:
Auroranews-ի թղթակիցը ևս եղել է այս քաղաքացիների մեջ և հավաստեց, որ մեր ստացած ահազանգը համապատասխանում է իրականությանը: Ավելին, հավելեց, որ ինքն էլ տեղում փորձել է լուսաբանել խնդիրը, հասկանալ, թե ինչու՞ է նման իրավիճակ, սակայն սպառնացել են, որ կտուգանեն տարածքում նկարահանում իրականացնելու համար: Օդանավակայանի աշխատակիցները կարծելով, թե մեր թղթակիցը օտարազգի է՝ բարձրաձայն են. «Էսի վրես ազդում ա»:
Դրանից հետո մեր աշխատակցին հրավիրել են սենյակ և փորձել պարտադրել, որ հեռախոսից ջնջի տեսանյութը:
Նմանատիպ վերաբերմունքի են արժանացել նաև մյուս քաղաքացիները, որոնք եղել են խնդիրը բարձրաձայնողների ցանկում:
Նշենք, որ համացանցում ամեն օր հրապարակվում են բազմաթիվ տեսանյութեր Զվարթնոց օդանավակայանից, և կարծես թե դրանք նկարելուն աշխատակիցները դեմ չեն եղել, սակայն իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ խնդիրը լուսաբանելու համար է նկարահանումը եղել:
«Մեզանից ուզում են Քովիդ թեստի բացասական պատասխան, սակայն իրենք այնպես են աշխատում, որ հենց օդանավակայանում կարելի է վարակվել: Այսինքն՝ այդ թուղթը գումար աշխատելու միջոց է, որը միայն ձևական բնույթ է կրում»,- նշեցին մեզ զանգահարած քաղաքացիները:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հայկական կողմը կանխում ադրբեջանցիների առաջխաղացման փորձը Վարդենիսում
Երեկ Վարդենիսում ադրբեջանցիները փորձել են առաջխաղացում ունենալ, ինչը մեր առյուծների կողմից կանխվել է։ Այս մասին տելեգրամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականները սահմանամերձ Ոսկեպարում ուղեկալ են տեղադրել. պետական մարմինները չեն արձագանքում. «Հետք»
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ը քայլեր է ձեռնարկում հրդեհների ներթափանցումը կանխելու համար
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով` օգոստոսի 6-ից փրկարարական ուժերն անցնում են երկհերթափոխային ծառայության...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է՝ ջրանջատումներ կլինեն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օ...