Սպասում ենք կոնկրետ առաջարկների. Փաշինյանը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին
Եթե սադրիչ հայտարարությունների հետագծելիության հարցը մեծ բարդություն չի ներկայացնում՝ սադրիչ գործողությունների և հրադադարի ռեժիմի խախտումներ նախաձեռնող կողմի հարցը մշտապես բանավեճերի տեղիք է տալիս։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ևս մեկի անգամ նշեց ՀԱՊԿ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նշանակությունը տարածաշրջանում կայունության ապահովման գործընթացում և վերահաստատեց արդեն իսկ հայտարարված դրույթները։
«Նախկինում ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ հրադադարի խախտումների նախաձեռնող կողմի նույնականացումը և այդ սադրիչ գործողության հասցեական դատապարտումը էական նշանակություն ունի իրադրության հետագա դեէսկալացիայի և կայունացման համար։ Այսուհանդերձ նման գործառույթը դժվար է պատկերացնել առանց միջազգային մոնիտորինգի մեխանիզմի գործարկման»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, այդ մեխանիզմենրեից է ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը, իսկ եթե ՀԱՊԿ-ի համար դա ընդունելի չէ այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը։
«Վերադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչին՝ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում, և սպասում ենք կոնկրետ առաջարկների։ Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու, մեր ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Այս խնդիրը լուծելու համար մենք պետք է լինենք առավելագույնս ակտիվ և ճկուն։ Մեր տրամադրությունը և տրամադրվածությունը պետք է լինի հետևյալը՝ առավելագույնը անել օրակարգում առկա խնդիրներով լուծումների գնալու համար»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հարցեր կան, որոնք արագ են լուծվում, բայց հարցեր կան, որոնք երկարատև ժամանակ են պահանջում։
«Նման հարցերից մեկը, որը կարծում եմ, հնարավոր է բավական արագ լուծել տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգը և կարծում եմ պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ և նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել է, որ ռուս զինծառայողները սահման...
Հայաստանը պատրաստ է սահմանային խնդիրների ռազմական լուծմանը․ Независимая Газета
Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը օգոստոսի 10-ին աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել՝ իր ռուս գործընկեր Ս...
Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը. Ռուբեն Ռուբինյանը պատմեց, թե ինչ է եղել հետո
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական...