ՊՊԾ ծառայողների իրավունքերը ոտնահարվում է. պնդում են՝ աշխատանքն ավելացել է, վարձատրությունը՝ ոչ․ forrights.am
Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության՝ Ազգային ժողովի շենքում ծառայություն իրականացնող աշխատակիցների իրավունքերը խախտվում են: ՊՊԾ ծառայողների աշխատաժամերը ավելացվել են, իսկ վարձատրությունը՝ ոչ, իսկ աշխատանքային ժամերն ավելացվել են պայմանավորված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին որոշմամաբ:
Հիշեցնենք՝ այդ որոշման համաձայն խորհրդարանի շենքում պահպանության խստացված ռեժիմ է սահմանվել: Գրում է forrights.am-ը։ ՊՊԾ մի քանի աշխատակիցներ գաղտնիության պայմանով forrights.am-ին են փոխանցել իրենց դժգոհությունները՝ նշելով, որ զրկվել են իրենց հանգստյան օրերից, քանի որ ստիպված են գրեթե ամեն օր հաճախել աշխատանքի: forrights.am-ի դիտարկումներնը եւս ցույց են տալիս, որ նույն աշխատակիցները ամեն օր ծառայություն են իրականացնում ԱԺ-ում, սակայն, տարբեր հատվածներում:
Օրինակ աշխատակիցներից մի քանիսը, որոնց անուները չենք հրապարակում, քանի որ հայտնի դառնալուց հետո իշխանությունները նրանց գործազուրկ կթողնեն, նշում էին, որ ԱԺ-ի շենքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելուց հետո ստիպված են հաջորդ օրը մինչեւ ԱԺ նիստի ավարտը ծառայություն իրականացնել ԱԺ միջանցքներում: Ուշագրավ է, որ հարյուր հազարավոր դրամների պարգեւավճարների բաժանման ինստիտուտը ներդրած եւ պատգանավորական «ձեռքի ծախսը» հնգապատկած իշխանություներն անվտանգության աշխատակիցներին հավելյալ աշխատանքի դիմաց ավել վարձատրման խոստումներ չեն տվել: ՊՊԾ աշխատակիցները մասնավոր զրույցներում forrights.am-ին փոխանցում էին, որ ակնկալում են կատարած աշխատանքի դիմաց պատշաճ վարձատրություն: Փաշինյանի թիմակիցներն իրենց անձնական անվտանգությամբ մտահոգված օգոստոսի 2-ից Ազգային ժողովի բոլոր միջանցքներում ՊՊԾ աշխատակիցների են կանգնացրել, որ լրագրողները չկարողանան հասնել իրենց աշխատասենյակների մոտ եւ չհետաքրքրվեն կործանման եզրին գտնվող Հայաստանի ապագայից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ԱԻՆ-ը զգուշացնում է, թե որ համայնքներում և որ ժամերին են շչակներ գործարկվելու
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12–ին, Արմավիրի մարզի Նալբանդյան եւ Ենոքավան համայնքներ...
ՕՐՎԱ ԿԱԴՐ. Քաղաքացիներն աղբը դրել են մեքենայի վրա, որովհետև վարորդը կայանել է աղբամանների տեղում. օգտատեր
Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Խաչատրյանը հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Աղբամանները քաշել է ճանապարհին, ինքը կայան...
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է՝ որոշ հասցեներում վթարային ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոս...
Քիչ անց երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին պլանային նորոգման աշխատանք...