Սյունիքի օդանավակայանը ձեր պատճառով դարձել է սահմանին հարակից. դրանից ինչու՞ չեք խոսում. Հակոբյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին
Խոսում եք կոռուպցիոն ռիսկերից, բայց հուլիս ամսվա ընթացքում Սյունիքում բաշխվել է 6 մլրդ 800մլն դրամ՝ 3 ընկերությունների միջև: Սա ինչ է՞, այլ ընկերություն չկա՞ր, ինչու՞ մրցույթ չի հայտարարվել: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝ արձագանքելով իր հասցեին ուղղված իշխանական պատգամավորների մեղադրանքներին:
Խոսելով իր մարզպետ եղած ժամանակ Սյունիքում իրականացված բարեփոխումների մասին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ Սյունիքում օդանավակայան են կառուցել, որի համար ծախսվել է 9 մլրդ դրամ.
«Այդ օդանավակայանը պատրաստ էր շահագործման, բայց ձեր պատճառով այն դարձել է սահմանին հարակից: Հիմա որևէ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնում, որ ինքնաթիռը կթռնի Երևանից-Կապան և հակառակ ուղղությամբ: Դրանից ինչու՞ չեք խոսում, 90թ-ից սկսած՝ ո՞վ էր Հայաստանում օդանավակայան կառուցել»,-ասաց Վահե Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երասխի ուղղությամբ Ադրբեջանը կրակել է մեր դիրքերի ուղղությամբ
«Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Երասխի ուղղությամբ, ադրբեջանական կողմ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձել է հատել Արցախի արևմտյան հատվածում շփման գիծը, սակայն ետ է շպրտվել ելման դիրքեր. ՊԲ
Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադր...
ՀՐԱՏԱՊ. Զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի. ՊՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպան...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող. ՊՆ
Օգոստոսի 17-ին` ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ...