Հունաստանը, երկրում մոլեգնող հրդեհների մարման համար օգնություն է խնդրել ՌԴ-ից
Հունաստանը, երկրում մոլեգնող հրդեհների մարման համար Ռուսաստանի Դաշնությունից խնդրել է երկուական Իլ-76 ինքնաթիռ և Մի-8 ուղղաթիռ: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին խոսվել է հունա-ռուսական միջկառավարական խառը հանձնաժողովի համանախագահներ Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հեռախոսազրույցի ժամանակ:
«Վարվիցիոտիսը շնորհակալություն է հայտնել Սավելևին Ռուսաստանի անմիջական և գործնական օգնության համար՝ Հունաստանի համար այս դժվարին պահերին»,- նշվել է հաղորդագրության մեջ, ըստ որի, նա հայտնել է, որ տրամադրվելիք ուղղաթիռներն ու ինքնաթիռները կօգնեն հրդեհների մարման համար:
Նմանատիպ հոդվածներ
Այս վիրավորանքը հրեշավոր է. Ժիրինովսկին` ադրբեջանցի դիվանագետի վիրավորանքների մասին
Ռուսաստանցի հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը YouTube-ի «Սոլովյով Live» հաղորդման եթերում անդրադարձել է ադրբեջանցի նա...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մուղլա նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ ի...
Ուկրաինացի գործարարը վաճառում է ՌԴ-ում ածխի հանքերը. գնորդը ՀՀ քաղաքացի է
Ուկրաինացի ձեռնարկատեր Ռինատ Ահմետովին պատկանող ԴՏԷԿ ընկերությունը վաճառում է իր «Դոնսկոյ Անտրասիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրասի...
Յակուտիայում հրդեհի մարման ժամանակ ՀՀ քաղաքացի է մահացել
Յակուտիայում անտառային հրդեհի մարման ժամանակ տղամարդ է մահացել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, Ռուսաստանի բնապահպանության նախ...