ԱՄՆ կոնգրեսականը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը Ադրբեջանի զինված ուժերին կոչ է անում անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում:
«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը:
Նա հպարտությամբ է փաստել, որ կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությանը, որը սահմանափակում է ԱՄՆ կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին:
Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ,արձանագրում է, որ Ադրբեջանին հաջորդ տարի չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով նախորդ տարի Ադրբեջանը Վաշինգտոնից 1 մլն 600 հազար դոլար էր ստացել:
Նմանատիպ հոդվածներ
Առավոտյան հակառակորդը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում...
ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը կասեցրել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ...
Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել. Նախկին դեսպան
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ահազանգում է. «Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդ...
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զուգորդվում են տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Ա...