
Այսօր խոցված ԱԹՍ-ն իսրայելական արտադրության էր. ի՞նչ բնութագիր ունի այն

Այսօր գիշեր ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ։
«Aerostar»-ը իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության արտադրության անօդաչու հետախուզական ինքնաթիռ է։ Մշակված է «Scout» ԱԹՍ-ի հիման վրա։ Առաջին թռիչքը կատարել է 2000 թվականին։
Aerostar ԱԹՍ-ն Իսրայելի զինված ուժերի կողմից ակտիվորեն կիրառվում է Գազայի հատվածում իրադրության վերահսկման, ինչպես նաեւ ոստիկանության կողմից ճանապարհներին իրադրության վերահսկողության եւ խախտողներին ձերբակալելու գործողությունների համար: Ոստիկանության մեքենաներում տեղադրված են Aerostar անօդաչու թռչող սարքի պատկերն իրական ժամանակում փոխանցող մոնիտորներ։
«Aerostar»-ը ներառում է կապի եւ տվյալների փոխանակման միջոցներ, կանոնավոր տարբերակով հագեցած է թվային վիդեո տեսախցիկով, որը համատեղված է ինֆրակարմիր տիրույթի ջերմատեսիչի հետ, ինչը թույլ է տալիս հետախուզություն իրականացնել ցանկացած եղանակային պայմաններում, կեսօրվա ու գիշերվա ընթացքում: Անօդաչու սարքը կառավարվում է վերգետնյա կայանից։ Aerostar-ն ունի բազայի եւ վայրէջքի ավտոմատ վերադարձի համակարգ:
Հագեցած է բարձր հուսալիության Zanzottrra 498i դիզելային շարժիչով ՝ 29 կՎտ հզորությամբ էլեկտրոնային վառելիքի ներարկման միջոցով։
Արտաքին նկարագրություն
երկարությունը՝ 4,5 մ
բարձրությունը՝ 1,3 մ
թեւի չափը՝ 8,5 մ
գործողության շառավիղը՝ 250 կմ
առավելագույն քաշը՝ 220 կգ
թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5500 մետր
կրեյսերային արագություն՝ 102 կմ/ժ
առավելագույն արագություն՝ 206 կմ/ժ
թռիչքի տևողությունը՝ 12 ժամ
Որ երկրներն ունեն «Aerostar»
Ադրբեջան- 4 միավոր 2016 թվականի համար
Անգոլա- 2003 թվականին 4 մլն դոլարի պայմանագիր է կնքվել ամերիկյան նավթային «Chevron - Texaco» կորպորացիայի հետ Անգոլայում նավթային հարթակների պաշտպանության համար մի քանի ԱԹՍ մատակարարելու համար։ Զինված ուժերի զինանոցում այդ տիպի անօդաչու թռչող սարքեր չկան։
Վրաստան-2004 թվականին ձեռք է բերվել 2 հատ:
Նիգերիա-2006 թվականին պատվիրվել է Նիգեր գետի դելտայում առափնյա պահպանության և նավթային հարթակների պահպանման համար։
Թուրքիա-2007 թվականին կնքվել է 10 մլն դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր՝ երեք Aerostar-ի օգտագործելու տրամադրման համար:
2010 թվականի փետրվարի 1-ին Aerostar-ը դարձել Է Աֆղանստանում լեհական ռազմական կոնտինգենտի համար նոր մարտավարական անօդաչու սարքի մրցույթի հաղթող: