Քաղաքականություն
Երևանն ու Բաքուն բանակցում են վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. Արարատ Միրզոյան
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են բանակցությունները վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ գործընթացը առաջընթաց է արձանագրում։
Միրզոյանը նշել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունն արդեն տվել է մի շարք գործնական արդյունքներ, ինչը դրական ազդակ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հայրենիքների համար։ Նրա խոսքով՝ կողմերի միջև տեղի ունեցող շփումները և քաղաքական կամքը կարևոր հիմք են հետագա առաջընթացի համար։
Նախարարը ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս»․ Փաշինյան
Mariam Z.
Կանադայի ԱԳ նախարարը երկրի անունից համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին
Դատարանի որոշմամբ՝ Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվլախում ընթանում է Բաքվի և ԼՂ-ի ներկայացուցիչների հանդիպումը
Julya