Ռազմական
Իրանն առգրավել է նավթային լցանավ Հորմուզի նեղուցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցով անցնելու պահին առգրավել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո շարժվող նավթային լցանավը և ուղարկել այն Իրանի տարածքային ջրեր։ Տեղեկությունը փոխանցում են Reuters-ը:
Տեղեկացվում է, որ լցանավը մինչ այդ գտնվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ և Հնդկական օվկիանոսով տեղափոխում էր բարձրակարգ գազօյլ՝ Սինգապուր ուղությամբ։
AP-ի տվյալներով՝ սա ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում նավի առաջին նմանատիպ առգրավումն է վերջին ամիսներին։ Միջադեպը նոր լարվածություն է ավելացրել տարածաշրջանում, որտեղ նավթատարների անվտանգության հարցը շարունակում է մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը B-52 ռազմավարական ռմբակոծիչների խումբ է տեղակայել Եվրոպայում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե պետք է հասնենք Լա Մանշ, ապա ես ունեմ իմ իդեալական պլանը. Պրիգոժինը` Ուկրաինայում պատերազմի մասին
Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդները եղել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն
Զելենսին մեղադրել է Պուտինին ռազմաճակատում իրավիճակի մասին ստելու մեջ
Mariam Z.