ՀԷՑ-ը պարզաբանել է ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի նշանակման գործընթացը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն արձագանքել է «Տաշիր կապիտալի» փաստաբան Տիգրան Հայրապետյանի հայտարարությանը, ըստ որի՝ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ա. Շահնազարյանին էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի պաշտոնում նշանակել է ընթացակարգի խախտմամբ։
Ընկերությունը հայտարարում է, որ այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ «ՀԷՑ»-ը նշում է, որ Արմեն Շահնազարյանի նշանակումը կատարվել է օրենքով սահմանված կարգով և գործող լիցենզիայի պայմանների համաձայն։ Ընկերության տվյալներով՝ նախկինում գործած որոշումները, որոնց վրա հղում է արվում, այլևս ուժ չունեն և չեն կիրառվում նոր կարգավորումների պայմաններում։
«ՀԷՑ»-ը նաև ընդգծում է, որ առ այսօր վերահսկող մարմինը նոր չափորոշիչներ չի սահմանել ղեկավար պաշտոնների համար, ուստի որևէ խախտում լինել չի կարող։ Միաժամանակ շեշտվում է, որ Արմեն Շահնազարյանը ունի ֆինանսական ոլորտում շուրջ 25 տարվա փորձ։





























