Պուտինը քննարկում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ քննարկել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Խորհրդակցությանը ներկա են եղել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, նախագահի` բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
«Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ հարցեր։ Բացի այդ, արծարծվել են նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր` ներառյալ Աֆղանստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել Հարավ...
Իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը
Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահն...