Ադրբեջանը փորձել է ճեղքում իրականացնել Ալ լճերին հարակից Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական կողմը փորձել է ճեղքումը իրականացնել Ալ լճերին հարակից Գեղարքունիքի մարզի գյուղերի ուղղությամբ` գրոհելով դիրքերը, մերոնք լավ բոյ են տվել, արդեն իսկ հայտնված վիրավորներից 2-ը այս ուղղությամբ են։ Այս պահին առկա ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ տվյալներով, բնագծերի փոփոխություններ կամ դիրքերի կորուստներ չունենք։

Հ.Գ Տվյալները ստացվել են նաև սեփական աղբյուրներով, այս պահից սկսած պարբերաբար կգրեմ նոր տեղեկությունների դեպքում»։

Քաղաքականություն

Պատահարներ