Զախարովայի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության վերաբերյալ
Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ցանկացած դրսևորում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության սրման ցանկացած դրսևորում: Եվ, իհարկե, դա չափազանց բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի դրության վրա և չի նպաստում Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում է երկու երկրների բնակչության շրջանում անարդարացի կորուստների»,- ասել է Զախարովան:
Նա նաև ցավակցություն է հայտնել սահմանին հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթել հակամարտության ընթացքում բոլոր տուժածներին: Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը հույս ունի, որ շուտով կմեկնարկեն Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ սահմանազատման վերաբերյալ, և պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ հարցում
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Մեր ամենամոտ հարևաններին և եղբայրական ժողովուրդներին ստիպում են ընտրություն կատարել Արևմուտքի և ՌԴ-ի միջև. Լավրով
Արևմտյան երկրները փորձում են անկայունության գոտի ստեղծել Ռուսաստանի շուրջ` ի հաշիվ նրա ամենամոտ հարևանների, այդ թվում` Բ...
Երևանը համաձայն չէ Մոսկվայի հետ. ինչ էր նշանակում Փաշինյանի արձագանքը․ Առաջին լրատվական
Շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրագործմանը, կառավա...
Փաշինյանը՝ վարչապետ, Կարապետյանը՝ ՊՆ, Նարեկ Մկրտչյանը՝ աշխատանքի և սոցհարցերի նախարար․ նախագահի նշանակումները
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Արշա...