Ով ինչ պաշտոն կզբաղեցնի. մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 17-ին՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո, հայրենի իշխանությունը ոգեւորված քննարկում է կառավարության անդամների նշանակման հարցը: Ըստ թերթի տեղեկությունների՝ այս օրերին թեժ քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հարցը, ու, կարծես թե, թեկնածուն այս պահին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է:
Հիմա իշխանությունը արդարադատության նախարարի փնտրտուքի մեջ է, ու այս պահին թեկնածուն ՀՀ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանն է. եթե այլ թեկնածու գտնեն, Վարդապետյանին դատական դեպարտամենտի ղեկավար կնշանակեն: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանության համար կարեւոր է նաեւ ԱԽ քարտուղարի հարցը։ Ի սկզբանե որոշված է եղել՝ Մխիթար Հայրապետյանը ՀՀ ԱԳ փոխնախարար կնշանակվի, բայց եթե ԱԽ քարտուղարի հարցը չկարողացան լուծել, Հայրապետյանը, հնարավոր է, ղեկավարի հենց ԱԽՔ-ը:
Իշխանական մեր աղբյուրները նշում են նաեւ, որ անգործ չի մնա Հակոբ Սիմիդյանը. նրան պետք է նշանակեն ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, Սիմիդյանը չի ցանկանում մնալ օրենսդիր մարմնում: Մենք տեղեկացանք, որ դեռեւս անհույս վիճակ է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մոտ, քանի որ ոչ մի պաշտոնի նա չի համաձայնում նշանակվել: Առաջիկա օրերին նշանակումները վերջնական տեսքի կբերվեն:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
18:40-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն է
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Մասնավորապես, ժամը 18...
ՀՐԱՏԱՊ. Հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ. ՊՆ
Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային...
Ադրբեջանական ԶՈՒ-երը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական ԶՈՒ-երը այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին Auroranews-ին...
Ադրբեջանը գերի է վերցրել Մարտունու բնակչին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է ահազանգ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարմ...