ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցիկլոնը Գերմանիայից տեղափոխվել է Ավստրիա․ ջրի տակ են անցել մի քանի շրջաններ
«Բերնդ» ցիկլոնը Գերմանիայից տեղափոխվել է Ավստրիա, գրում է «Kurier»-ը։ Երկրի մի քանի շրջաններ հորդառատ անձրևների պատճառով ջրի տակ են անցել։
Ափերից դուրս է եկել Կոտբախ գետն ու լուրջ վնաս է հասցրել Զալցբուրգի դաշնային երկրամասի Հալեյն քաղաքին։
Քաղաքապետ Ալեքսանդր Ստանգասինջերը հայտարարել է, որ բնակիչները պետք է լքեն աղետի գոտին։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը խոստացել է աջակցություն ցուցաբերել ջրհեղեղից տուժածներին։ Վիրավորների կամ անհայտ կորածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Նշենք, որ Արևմտյան Եվրոպայում այս օրերի ջրհեղեղը խոշորագույնն Է դարձել վերջին 20 տարվա ընթացքում։ Հեղեղվել են Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների որոշ շրջաններ։