ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երիտասարդների և մեքենայի խուզարկությամբ մեթամֆետամին ու մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տեղեկությունները ստացան, որոնք իրացրեցին՝ համագործակցելով Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողների հետ։

Ոստիկանությունից  հայտնում են, որ Երևան-Մեղրի ճանապարհի 208-րդ կիլոմետրին հայտնաբերվեցին ու, մեքենայով հանդերձ, Սիսիանի բաժին բերման ենթարկվեցին 24 և 26 տարեկան երկու երիտասարդ։ Նրանց անձնական խուզարկությամբ ու մեքենայի զննությամբ մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ հայտնաբերվեցին։