ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ԱՄՆ-ում մոլեգնում են անտառային հրդեհները. ոչնչացել է ավելի քան 470 000 հա տարածք

ԱՄՆ-ի արևմուտքում ավելի քան 470 000 մակերեսով հողատարածք հայտնվել է անտառային հրդեհների «ճիրաններում», ինչի մասին հայտնել է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, գրում է Russia Today-ը: 

Ըստ կենտրոնի` ներկայում գրանցվել է 80 խոշոր անտառային հրդեհ:  

Առավել ծանր է իրավիճակը Մոնտանա նահագում, որտեղ գրանցվել է 18 խոշոր բռնկում: Այդահոյում 17 խոշոր հրդեհ Է մոլեգնում, Կալիֆոռնիայում և Օրեգոնում՝ 9-ական: