ՏԵՍԱՆՅՈՒԹ. Յակուտիայում անտառային հրդեհների ծուխը ծածկել է 51 բնակավայր, ներառյալ Յակուտսկը

Յակուտիայում անտառային հրդեհների ծուխը ծածկել է 51 բնակավայր, ներառյալ Յակուտսկը: Այս մասին հայտնում է govoritmoskva.ru-ն:
 

Հուլիսի 17-ին Յակուտսկում օդի աղտոտվածությունը 139 անգամ գերազանցել է ԱՀԿ-ի առաջարկած պարամետրերը: Մարդկանց խորհուրդ է տրվում չբացել պատուհանները: Օդային երթևեկությունը դադարեցվել է թույլ տեսանելիության պատճառով:
 

Միաժամանակ որոշվել է  վերսկսել լաստանավերի տեղաշարժը Լենա գետի վրա: Նավերը անվտանգության նկատառումներից ելնելով կշարժվեն քարավաններով: