ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում տղամարդը փորձել է առևանգել 5 ամյա երեխային, սակայն մայրը վրա է հասել և փրկել որդուն
Նյու Յորքի Քուինս շրջանի փողոցներից մեկում 24 ամյա տղամարդ փորձել է առևանգել 5 ամյա տղա երեխային հենց մոր աչքի առաջ։ Երեխայի մայրն արագ արձագանքել է, բղավել և վազել տղամարդու հետևից։ Նա կարողացել է դուրս հանել երեխային մեքենայի պատուհանից, մինչ տղամարդը փորձել է գործի գցել այն: Այս մասին հայտնում է BBC-ն։
Փողոցում տեղակայված տեսախցիկը ֆիքսել է պատահարը, տեսակադրերը հրապարակվել են: Առևանգման փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է:
Մանրամասները՝ տեսանյութում։