
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի և սողանքների պատճառով արտակարգ դրություն և ռազմական աղետի ռեժիմ է հայտարարված

Գերմանիայում ավերիչ ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 156-ի: Վերին Բավարիայի վարչական շրջանում ջրհեղեղի և սողանքների պատճառով արտակարգ դրություն և ռազմական աղետի ռեժիմ է հայտարարված: Աղետի հետևանքների չեզոքացման աշխատանքներին մասնակցում է 850 զինծառայող: Հեղեղումները հասել են Գերմանիայի և Չեխիայի սահման, որոշ բնակավայրերի հետ կտրվել է երկաթուղային կապը։ Այս մասին հայտնում են Bild-ն ու Swissinfo-ն։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի գիշերը տեղատարափ անձրևներից հետո Գերմանիայի արևմտյան բնակավայրերը սկսել են հեղեղվել։ Աղետը հանգեցրել է կամուրջների ու ճանապարհների ավերման, էլեկտրահաղորդման գծերը ամբողջությամբ շարքից դուրս են եկել: