Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Հրազդանում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Գործարանային փողոցի սկզբնամասում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դեմ դիմաց բախվել են Հրազդան քաղաքի բնակիչ,  48-ամյա Վարուժան Եսայանի վարած Opel Zafira մակնիշի և Երևանի բնակիչ, 30-ամյա Միքայել Հարությունյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով վարորդներից Վ. Եսայանն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Էդգար Միքայելյանը օպերատվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան»  բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ Կ. Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: