Նախկիններին քննադատած իշխանությունները փակում են մի շարք տվյալներ. Armlur.am
Թափանցիկության եւ բաց աշխատանքի մասին խոսող իշխանությունները թավշյա հեղափոխությունից երեք տարի հետո որոշել են անել այնպիսի քայլեր, որոնց համար տարիներ առաջ մեղադրում էին նախկին իշխանություններին: Խոսքը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջարկած նոր նախագծի մասին է, ըստ որի անձնական եւ պետական որոշ տվյալների տեղեկությունը e-gov.am կայքում առաջարկվում է արգելափակել, գրում է Armlur.am:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ, ուսումնասիրել է e-gov.am եւ govtravel.am կայքում ներկայացված զգայուն եւ ռիսկային տեղեկությունը, եւ հաշվի առնելով վերջին պատերազմով պայմանավորված անձնական եւ պետական տվյալների արտահոսքի նոր ռիսկերը՝ արգելափակել է «Էկենգ» ՓԲԸ կողմից ներկայացված իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները e-gov.am կայքում:
Եվ այժմ այս առաջարկին կողմ հանդես եկողներն ամենեւին չեն հիշում, թե ինչ աղմուկ բարձրացավ 2014 թվականին, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունն առաջարկեց ՀՀ նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի արարողակարգային ծախսերը համարել որպես պետական գաղտնիք լինեն եւ ներառվեն պետական գնումների ցանկում: Այդ ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ եւ այդ իշխանություններին մեղադրեցին ծախսեր թաքցնելու մեջ, հիմա էլ այս իշխանություններն են փորձում գաղտնիի անվան տակ փակել:
Նմանատիպ հոդվածներ
Լապշինը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարության մասին․ խոսե՞լ են հազարավոր զոհերով Արցախը հանձնելու մասին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փորձագետ Նաիրի Հոխիկյանի հայտարարությանը, նշելով․ «Բարեկամներ,...
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Պայմանագրային զինծառայողներին անվճար սնունդ չի տրվի. զինծառայողներն ու խոհարարներն ահազանգում են․ ArmLur.am
Պաշտպանության նախարարության շուրջ բողոքի ալիք է բարձրանում. զորամասերի ճաշարանների աշխատակիցները հայտնվել են խնդրի առաջ:...
Ագրեսոր Ալիևը նոր հայտարարություն է արել Հայաստանի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամնե...