Ֆլորենտինո Պերեսը ծաղրական է խոսել «Ռեալի» խաղացողների մասին․ Լրագրողը 10 միլիոն եվրո է պահանջել ձայնագրությունը ջնջելու համար
Լրագրող Խոսե Անտոնիո Աբելանը 201-ին փորձել էր Մադրիդի «Ռեալից» 10 միլիոն եվրո ստանալ այն աուդիո ձայնագրությունները ջնջելու համար, որոնցում ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ծաղրական է խոսում թիմի խաղացողների մասին, հայտնում է Ondacero-ն:
Հրապարակման համաձայն՝ Աբելանը Մադրիդի ռեստորաններից մեկում հանդիպել է Մադրիդի «Ռեալի» այն ժամանակվա փոխնախագահ Էդուարդո Ֆերնանես դե Բլասին և ցանկացել է 10 միլիոն եվրո ստանալ աուդիո ձայնագրությունները ոչնչացնելու համար: Աբելանը մերժվել է և երկար տարիներ փորձել անհաջող վաճառել աուդիո ձայնագրությունները իսպանական լրատվամիջոցներին:
Երեքշաբթի օրը El Confidencial-ը հրապարակեց աուդիո ձայնագրություն, որում Պերեսը քննադատում է մադրիդյան ակումբի ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Իկեր Կասիլյասին ու Ռաուլին: Չորեքշաբթի օրը տարածվեց Մադրիդի «Ռեալի» նախագահի մեկ այլ վարկաբեկող աուդիո ձայնագրություն, որում նա կտրուկ է արտահայտվում նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և Արքայական ակումբի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին: Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆլորենտինո Պերեսը փաստաթղթերը հանձնել է փաստաբաններին՝ Աբելանի և El Confidencial-ի դեմ դատական հայց ներկայացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Մեսին ևս 5 տարի կմնա Բարսելոնայում
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները...
Ջուլֆալակյանն ավարտում է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մ...
Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանը շարունակում է մարզվել Մոուրինյոյի գլխավորությամբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել Մոուրինյոյի գլխավորությամբ։: