Մեսին ևս 5 տարի կմնա Բարսելոնայում
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 5 տարվա պայմանագիր կստորագրի «Բարսելոնա»-ի հետ:
Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների` 34-ամյա Մեսիի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2026 թվականը: Հարձակվողի աշխատավարձը կկրճատվի 50 տոկոսով: Նախորդ պայմանագրով Մեսին ստանում էր 550 միլիոն եվրո:
Արդեն ավարտված մրցաշրջանում Մեսին «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 47 հանդիպման, խփել է 38 գնդակ և կատարել է 14 արդյունավետ փոխանցում: Նա իր ողջ կարիերայի ընթացքում 691 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:
Հուլիսի 11-ին Մեսին առաջին տիտղոսը նվաճեց Արգենտինայի հավաքականի կազմում` դառնալով Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: Վերջին անգամ Արգենտինան Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող էր դարձել 1993 թվականին: Այս հաղթանակից հետո արգենտինացիները հավասարվեցին Ուրուգվային և ռեկորդային՝ 15-րդ անգամ դարձան Ամերիկայի գավաթակիր:
Նմանատիպ հոդվածներ
Ֆլորենտինո Պերեսը ծաղրական է խոսել «Ռեալի» խաղացողների մասին․ Լրագրողը 10 միլիոն եվրո է պահանջել ձայնագրությունը ջնջելու համար
Լրագրող Խոսե Անտոնիո Աբելանը 201-ին փորձել էր Մադրիդի «Ռեալից» 10 միլիոն եվրո ստանալ այն աուդիո ձայնագրությունները ջնջել...
Ջուլֆալակյանն ավարտում է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան
Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մ...
Արցախցի մարզիկը մուայթայի միջազգային առաջնությունում հաղթել է ադրբեջանցուն
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթել է ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթարյանը շարունակում է մարզվել Մոուրինյոյի գլխավորությամբ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մարզվել Մոուրինյոյի գլխավորությամբ։: