Պուտինը Զելենսկիին խորհուրդ է տվել ուշադիր կարդալ Ուկրաինայի մասին իր հոդվածը
Կիևի իշխանությունները նախ պետք է կարդան և վերլուծեն «Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածը` նախքան այն քննարկելը: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է regnum.ru-ն:
«Եթե բանավեճի ցանկություն կա, կարծում եմ, որ նրանք պետք է դադար վերցնեն, նախ ուշադիր կարդան այս հոդվածը, վերլուծեն, փաստաթղթեր վեր հանեն», - ընդգծել է ՌԴ ղեկավարը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի`Պուտինի հեղինակած հոդվածից որոշ բաներ քննարկելու պատրաստակամությունը:
«Այս վեճերը վաղուցվա են: Բավականին դժվար է վիճել այս հոդվածի շուրջ, քանի որ այն ազնիվ է: Դա իրապես հիմնված է պատմական փաստաթղթերի վրա », - ընդգծել է պետության ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին, այն հրապարակվել է Կրեմլի կայքում:
Քաղաքացիների հետ վերջին ուղիղ կապի ընթացքում Պուտինը խոստացել էր, որ վերլուծական հոդված կգրի Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ, որում կհայտնի իր վերաբերմունքը գործի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդներին համարում է մեկ ամբողջություն:
ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ իր հոդվածին կծանոթանան ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Ուկրաինայի քաղաքացիները:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի միջև ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հայտարարություն է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սա...
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ի՞ նչ են քննարկել երկու ղեկավարները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմե...
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի
«Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի պետությունը կործանումից փրկելու համար։ Այսօր հրավիրված աս...
Ֆրանսիայի դեսպանը պատասխանել է, թե ինչու է մերժել Բաքվի` Շուշի մեկնելու հրավերը
ԱՄՆ դեսպանությունից հետո Ֆրանսիայի դեսպանատունն է պատասխանել haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շ...