Որտեղ մենք նախընտրական քարոզչություն չենք արել, պարզվում է մենք ավելի շատ ձայն ենք ստացել. Դավիթ Հարությունյան
Որտեղ մենք նախընտրական քարոզչություն չենք արել, պարզվում է մենք ավելի շատ ձայն ենք ստացել: Այս մասին այսօր, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը` պատասխանելով Բադասյանի հարցադրմանը, թե ինչու են իրենք ավելի շատ ձայն հավաքել ՔԿՀ-ներում, քան իշխանությունը:
«Նրանք, ովքեր դրսում էին, նրանց վրա դուք ազդեցիք, եւ դրա պատճառով հասարակությունում ուրիշ պատկեր է, որտեղ մենք ունեինք քարոզիչներ, իսկ այնտեղ, որտեղ դուք չէիք էլ մտածե, չէիք էլ ահաբեկել, ուրիշ պատկեր տեղի ունեցավ: Ես շնորհակալություն եմ հայտնում, որ դուք վերահաստատեցիք եւ բերեցիք վառ օրինակ, որ իմ ասածը ճիշտ է: Դուք քարոզիչներին ճնշեցիք, դրա համար հասարակությունից դուրս եղավ այդ պատկերը»,- ասաց Հարությունյանը:
Բադասյանի հարցին,թե դաշինքի ներկայացուցիչը պնդում է, որ վարչական ռեսուրս է կիրառվել, ապա այդ դեպքում ո՞նց է եղել, որ ՔԿՀ-ներում դա չի կիրառվել, Հարությունյանը ասաց, որ ՔԿՀ-ներում ընտրողների թիվն այդքան էլ մեծ չէ, այդ պատճառով իշխանությունները դրան ուշադրություն չեն դարձրել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի
Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին եր...
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների Շուշի չայցելելը մեսիջ է՝ Արցախի հարցը չի լուծվել. միջազգայնագետ Լուսինե Ժամհարյան
Միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանը իր ֆեյսբուքյան էջոււմ գրառում է արել, որում ասվում է. ‹‹Ադրբեջանի կառավարության հր...
Ընտրությունների արդյունքները վիճարկող, ՍԴ ներկայացված դիմումներն ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավակ...
«Քվեարկելու կարգի մասին մի քանի հոդված կա, այդքանը ո՞նց կարող էին տեղավորել փոքրիկ քվեաթերթիկի վրա»․ Հրայր Թովմասյանը՝ Արտակ Գալստյանին
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավ...