«Քվեարկելու կարգի մասին մի քանի հոդված կա, այդքանը ո՞նց կարող էին տեղավորել փոքրիկ քվեաթերթիկի վրա»․ Հրայր Թովմասյանը՝ Արտակ Գալստյանին
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը:
«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, ներկայացնելով իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը, կարծիք հայտնեց, որ քվեաթերթիկի նմուշը հաստատելիս ԿԸՀ-ն թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի խախտում, և որ քվեաթերթիկի նմուշը չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին, այն է՝ դրա վրա նշված չի եղել քվեարկության կարգը:
ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ քվեարկության կարգին վերաբերում է ԸՕ-ի 2-րդ գլուխը, ուստի հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ամբողջ ծավալով տեղեկատվությունը պետք է գրված լիներ քվեաթերթիկին:
Արտակ Գալստյանը հիշեցրեց, որ քվեաթերթիկները բավական մեծ էին, և դրանց դարձերեսին կարող էր տեղավորվել այդ ծավալի տեքստը:
ԿԸՀ ներկայացուցիչ, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ երբ քվեաթերթիկի նմուշը հաստատվում էր ԿԸՀ նիստում, ներկա էր ու դրա տակ ստորագրել է նաև «Հզոր հայրենիքի» ներկայացուցիչը՝ որևէ առարկություն չհայտնելով:
Ինչ վերաբերում է առաջին էջին, Արտակ Գալստյանի խոսքով, այնտեղ գրված է միայն, որ որևէ նշում չպիտի պարունակի ու առավել ևս գրված չէ, թե ինչով նշում:
«Դա կարար լիներ գրիչով, կարար լիներ մատիտով, ֆլոմաստերով, կարար լիներ ընդամենը մատնահետքով, կարար լիներ ուղղակի շրթներկով: Դիցուք, ինչ-որ մեկը սիրահարված է Նիկոլ Փաշինյանին ու որոշել է այդտեղ համբույր դնի»,- ասաց Գալստյանը:
Սմբատյանը դարձյալ շեշտեց, որ «Հզոր հայրենիքը» ԿԸՀ այդ որոշման դեմ չի առարկել ու չի բողոքարկել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի
Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին եր...
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների Շուշի չայցելելը մեսիջ է՝ Արցախի հարցը չի լուծվել. միջազգայնագետ Լուսինե Ժամհարյան
Միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանը իր ֆեյսբուքյան էջոււմ գրառում է արել, որում ասվում է. ‹‹Ադրբեջանի կառավարության հր...
Ընտրությունների արդյունքները վիճարկող, ՍԴ ներկայացված դիմումներն ենթակա են մերժման․ ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համակարծիք չէ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված իրավակ...
Որտեղ մենք նախընտրական քարոզչություն չենք արել, պարզվում է մենք ավելի շատ ձայն ենք ստացել. Դավիթ Հարությունյան
Որտեղ մենք նախընտրական քարոզչություն չենք արել, պարզվում է մենք ավելի շատ ձայն ենք ստացել: Այս մասին այսօր, ՍԴ-ում ...