Քաղաքականություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների Շուշի չայցելելը մեսիջ է՝ Արցախի հարցը չի լուծվել. միջազգայնագետ Լուսինե Ժամհարյան

Lilit A.
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների դեսպանների Շուշի չայցելելը մեսիջ է՝ Արցախի հարցը չի լուծվել. միջազգայնագետ Լուսինե Ժամհարյան

Միջազգայնագետ Լուսինե Ժամհարյանը իր ֆեյսբուքյան էջոււմ գրառում է արել, որում ասվում է.


 

‹‹Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների շարքում չկային երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները:

 

Վերջիններս չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել այնտեղ:

 

Վերոնշյալ երեք գերտերությունները՝Մինսկի խմբի համանախագահ երկրներն են և նրանց մեսիջն Իլհամ Ալիևին հստակ է՝Արցախի հարցը չի լուծվել և Մինսկի խմբի շրջանակներում բանակցություններին այլընտրանք չկա: Մինսկի խմբի բանակցային ֆորմատը փոփոխության չի ենթարկվելու և արցախյան հարցը քննարկվելու և իր վերջնական լուծումն է գտնելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի միջնորդական ջանքերով: Բաքվի փորձերն արցախյան հարցը փակված համարել կամ այլ հարթակներ տեղափոխել՝ձախողվելու են: Արցախյան հարցը լուծված չէ, իսկ Ադրբեջանն իր ռազմական հանցագործությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի››:

 

[5c8f74b9594a73396ae1ce9221eaa0b5.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250