Հասարակություն
Կրակոցները 2 օր առաջ են հնչել՝ 5 րոպեով, ամեն ինչ այս պահին նորմալ է․ Վերին Շորժայի համայնքապետ
Երեկ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը փոխհրաձգություն էր հրահրել , հայկական կողմը ունի մեկ վիրավորում ստացած զինծառայող:
Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավար Արտյոմ Երանոսյանը Հրապարակի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ այս պահին նորմալ է․ «Ոչ մի լարվածություն չկա։ Այդ կրակոցները 2 օր առաջ են հնչել՝ 5 րոպեով եւ անցել է։ Մի թեթեւ վիրավորում ստացած զինծառայող կար, սահմանապահները կանգնած են, մյուս կողմից ոչ մի շարժ չկա, իրենց տեղում են»։
Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ բնակիչները զբաղված են հողագործությամբ, իրենց առօրյա աշխատանքով են տարված․ «Ոչ մի արտառոց բան չկա, անգամ բնակիչները չեն իմացել,որ կրակոց է եղել»։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծը շարունակվել է չորս օր` յուրաքանչյուր երկու ժամը մեկ՝ կարծես գրաֆիկով. BBC-ն խոսել է գերությունից վերադարձած զինծառայողների հետ
15 ռազմագերիների խումբ է վերադառնում
Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից հասավ Երևան
Դրանք միմյանց հետ որևէ առնչություն չունեն. Իսահակյան գյուղի անասնաբույժի կինը` ամուսնու մահվան դրդապատճառի մասին
Ավելին Հասարակություն բաժնից
Viva-ն ձեռք է բերել Ovio-ն. մանրամասներ
Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
4.0