Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հուլիսի 7-12-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 7-12-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Հուլիսի 7-10-ը կեսօրից հետո և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ զենքի մասին են խոսում ադրբեջանցիները մեր պոստերի մասին ռեպորտաժում. նոր մանրամասներ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը գրել է. «Քանի որ արդեն իսկ կորցրել ենք նշված դիրքը, որը գտնվ...
12 ժամ ջուր չի լինելու նշված հասցեներում
Պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի որոշ տ...
Լրացուցիչ տեսախցիկներ և արագաչափ սարքեր ՀՀ ավտոճանապարհներին․ ոստիկանության հայտարարությունը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու ն...