Ահավոր խայտառակություն է, որ մեր գերի տղերքը դարձել են առևտրի առարկա. Արման Աբովյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Մեր գերեվարված եղբայրների վերադարձի մասով կարող եմ ասել միայն երկու բան։
Փառք Աստծո, որ մեր տղերքը վերադառնում են և դա, իհարկե, կարևորագույն իրադարձություն է։
Ահավոր խայտառակություն է և լկտի ամբարտավանություն, որ մեր գերի տղերքը դարձել են առևտրի առարկա, երբ մեր տղերքին փրկելու համար էս իշխանությունները հանձնում են թուրք վիժվածքներին մեր պետական շահերը՝ որպես վարձավճար։
Կրկնեմ , Աստված տա ադրբեջանական դժոխքում մնացած մեր տղերքը որքան հնարավոր է շուտ վերադառնան։
Բայց ես ունեմ մի հարց իշխանավորներին․
Հուսամ՝ դուք հասկանո՞ւմ եք, որ ենթարկվել եք շանտաժի և համաձայնվել եք գերիների կյանքի առ ու վաճառքի ադրբեջանական սխեմային, փոխարենը, որ մենք նույն կերպ գերի վերցնեինք մի քանի տասնյակ ադրբեջանցի և պարզապես փոխանակեինք՝ դրանով, իմիջայլոց, իմաստազրկելով ադրբեջանցիների համար նոր գերիներ առևանգելու փորձերը։
Հիմա հարց․ իսկ ի՞նչը կխանգարի հետագայում ադրբեջանցիներին կրկին գերեվարել հայերին՝ փոխարենը պահանջելով նորանոր զիջումներ։
Թե՞ ձեր մուրճից ու պողպատե մանդատից պետք է վախենան։
Հաստատ համոզված եմ, որ ադրբեջանցիները իրենց համար հարմար պահին կրկին կփորձեն գերեվարել ՀՀ քաղաքացիներին, քանզի անողնաշար հայաստանյան իշխանությունները արդեն համաձայն են խաղալ ադրբեջանցիների անմարդկային կանոններով։
Ապագա Կա՛...վայելե՛ք, քանի ձեզ էլ չեն գերեվարել»։
Նմանատիպ հոդվածներ
Ողջունում ենք 15 հայ գերիների վերադարձը և Բաքվին ականների քարտեզների տրամադրումը. ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը Հ...
Հրայր Թովմասյանը կրկին միջնորդեց հրավիրել նախագահին, իր խոսքով՝ միջնորդել են վրիպակի պատճառով
Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը կրկին՝ մեկ այլ հոդվածով, միջնորդություն ներկայացրեց ընտրությունների արդյ...
Մեղրիի քաղաքապետը դադարեցնում է պաշտոնական լիազորությունները. նա կգնա խորհրդարան
Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել՝ ուղղված Մեղրիի բնակիչներին. «Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի հուլի...
Քաջարանի համայնքապետը կալանավորվեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց Քաջարանի համայնքապետ Ման...