Փոխարժեքի շուկա. «Միանշանակ արհեստական բաղադրիչ կա. եթե չլիներ, դոլարի գինը ոչ թե 2-3 օրվա մեջ, այլ մեկ ամսվա մեջ կնվազեր». Նաիրի Սարգսյան
«Վերջին շրջանում դրամի արժևորման միտումներ են նկատվում: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցնում է՝ դոլարի փոխարժեքը ձևավորվում է պահանջարկ-առաջարկի հիման վրա ու այդ համատեքստում նշում նման միտումների օբյեկտիվ պատճառների մասին:
«Պատճառներից մեկը պղնձի համաշխարհային շուկայում գների բարձրացումն է, ինչպես նաև արտաքին պարտքի ավելացումը: Օբյեկտիվ պատճառների շարքում ընտրություններն են, որովհետև մեծ գումարներ են ծախսվում, ու մարդկանց մոտ պահուստները սովորաբար արտարժույթի տեսքով են լինում: Ու երբ պետք է ծախսեր անեն, բնականաբար, արտարժույթը փոխարինվում է Հայաստանի արժույթով: Հաջորդ հանգամանքը տուրիզմի, իհարկե, փոքր մասով որոշակի աշխուժացումն է, ինչպես նաև տրանսֆերտների փոխանցումը ՀՀ՝ արտագնա աշխատանքի մեկնածների կողմից: Օբյեկտիվ պատճառ է նաև սեզոնային բնույթով պայմանավորված գյուղմթերքի արտահանումը: Այս օբյեկտիվ պատճառները հատուկ են յուրաքանչյուր ամառային սեզոնին՝ անկախ կառավարությունների կամքից, ինչի արդյունքում փոխարժեքն ավելի նվազում է, իսկ դրամն ամրապնդվում»,- ասաց նա, «Փաստ» օրաթերթն է գրում:
Ն. Սարգսյանը, սակայն, սուբյեկտիվ պատճառ ևս տեսնում է. «Եթե դիտարկում ենք, թե ինչ ժամանակահատվածում դրամն արագ արժևորվեց, հասկանում ենք, որ վերոնշյալ պատճառներն այդքան էլ կարող է ազդեցություն թողած չլինեն, որովհետև նշվածները երկարաժամկետ կտրվածքով են ազդում փոխարժեքի տատանման վրա: Այս դեպքում ընդամենը մի քանի օրվա մեջ 525, 528-ից միանգամից իջավ 497, 498, 496: Նման նվազեցումները, ըստ իս, միջամտության արդյունքում են լինում: Չեմ ուզում կանխատեսում անել, թե կառավարությունն ինչ շահագրգռվածություն կարող էր ունենալ և ինչպես կարող էր միջամտություն անել, բայց որ այստեղ անտեսանելի ձեռք կա, միանշանակ է:
Այստեղ ես վտանգներ եմ տեսնում. եթե իրականում այդ մտահոգությունները իրականություն լինեն, իսկ ես համոզմունք ունեմ, որ այստեղ լուրջ միջամտություն է եղել, ապա այս տեմպը ոչ թե կշարունակվի, այլ որոշակի ժամանակ հետո կարող է վերահսկողությունից դուրս գալ: Այստեղ միանշանակ արհեստական բաղադրիչ կա. եթե չլիներ, դոլարի գինը ոչ թե 2-3 օրվա մեջ, այլ մեկ ամսվա մեջ կնվազեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. հայտնի է, թե քանի մանդատ կստանան ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը
ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիս...
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ Զաս
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատ...
6 ամիս ժամկետում, ըստ միջազգային հանրության զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի, դելիմիտացիայի, դեմարկացիայի փաստաթղթերը, հանձնվեն անկլավները. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանը դառնում է պրոտեկտորատ Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։...
«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին չեն կալանավորի
«Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի, մերժեց պաշտպանյալիս` «Հայաստան» դա...