6 ամիս ժամկետում, ըստ միջազգային հանրության զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի, դելիմիտացիայի, դեմարկացիայի փաստաթղթերը, հանձնվեն անկլավները. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանը դառնում է պրոտեկտորատ Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի Հայաստանի վերջնական պրոտեկտորացման հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Միջազգային հանրությունը լուռ կոնսեսուս ունի այլեւս ինքնիշխանության անվտանգության բարձիկներ չունեցող Հայաստան ունենալու հարցում։
Ինքնիշխան Հայաստանի մասին այսօր կարող են խոսել միայն ռաբիս պոետները։
Երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակեց մեր 14 ռազմագերների դատավճիռը՝ նրանք դատապարտվեցին 6 ամսից մինչև 4 տարի ազատազրկման։
6 ամիսը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ավարտվի Ադրբեջանին մի քանի հայկական անկլավների հանձնումը, որոնք Ալիևի սիրած խորհրդային քարտեզով եղել են ադրբեջանական ԽՍՀՄ մաս։
6 ամիսը այն ժամկետն է, որի ընթացքում, ըստ միջազգային հանրության կուլուարային զրույցների, պիտի ստորագրվեն Մեղրու միջանցքի և դելիմիտացիա ու դեմարկացիա սկսելու իրավական փաստաթղթերը։
Այսօր Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հաջիևը մարդասպան երկրին ոչ բնորոշ խաղաղասիրական տեքստ է արտաբերել՝ ասելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլևս ունեն շանս ստորագրելու խաղաղության համաձայնագիր, իսկ դրա համար պիտի ավարտին հասցվեն ձեռք բերված պայմանավորվածություններն ու պիտի սկսվի դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը։ Իսկ Արցախը երբևէ վերադարձնելու օրակարգ ունեցողներին Հաջիևը սպառնաց նոր արհավիրքով։
Ահա այսպես։
Մեր տղաները, հիշեցնեմ, երեկ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվեցին 6 ամսից մինչև 4 տարի ազատազրկման։ Տարբեր գերտերությունների կաբինետներում այլևս բաց խոսում են, որ մինչև տարեվերջ հիմնական ու վերջին պայմանավորվածությունների փաթեթները պետք է ստորագրվեն ու դա սկսվելու է հենց սեպտեմբերից։
Մեր տղաները պատանդ են։
Պատանդ են այն պայմանավորվածությունների և ստորագրվելիք փաստաթղթերի, որոնք տեղի են ունենալու մեր տարածաշրջանում խաղադրույքներ դրած տերությունների բաց, բայց ոչինչ չտեսնող հայացքի տակ»,- գրել է Զոհրաբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ում կլինի 107 պատգամավոր. հայտնի է, թե քանի մանդատ կստանան ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը
ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ին կայացած ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ԸՕ այնպիս...
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ Զաս
Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` կապված Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ, «սահմանային միջադեպ» է և չի համապատ...
«Հայաստան» դաշինքի ներկայացուցչին չեն կալանավորի
«Սևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Սարգսյանի, մերժեց պաշտպանյալիս` «Հայաստան» դա...
Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները. Ռոմանոս Պետրոսյան
Արմատախիլ ենք անելու մեր համակարգից նման գործիչներին և երևույթները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Շրջակա միջա...