Պեսկովը պարզաբանել է` ինչու հնարավոր չէ համաշխարհային պատերազմը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ներկայումս համաշխարհային պատերազմ հնարավոր չէ, քանի որ պահպանվում է միջուկային պարիտետը։ «Արդյոք հնարավոր է, որ պատերազմ լինի։ Նախագահ Պուտինը հստակ ասաց ուղիղ կապի ժամանակ, որ դժվար թե։ Եվ այստեղ մեզ ապահովագրում է միջուկային պարիտետը»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Նրա խոսքերի համաձայն, միջուկային պարիտետը մի մեխանիզմ է, որը բալանսավորում է միջազգային հարաբերությունները։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ մշտապես նկատվում են փորձեր այդ պարիտետը խախտելու, սակայն Ռուսաստանը մի շարք քայլեր է ձեռնարկել, որպեսզի ապահովագրի ողջ համակարգը։ Խոսքը այնպիսի համակարգերի մշակման մասին է, որոնք պահպանում են պարիտետը։ «Կարծում եմ, որ առհասարակ պատերազմի մասին խոսելու կարիք չկա, քանի որ այն անհնար է»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Դումանյանը` Փաշինյանի կողմից իր վրա բարկանալու մասին. ՀԺ
Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվ...
Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիրում. Փաշինյան
Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժո...