Թորոսյանն իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիրում. Փաշինյան
Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երբ վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ Թորոսյանն այդ պաշտոնը ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը:
«Պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»,- հավելել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...
Դումանյանը` Փաշինյանի կողմից իր վրա բարկանալու մասին. ՀԺ
Ծանրամարտի՝ տղամարդկանց եւ կանանց հավաքական թիմերի մարզումներն ապահովելու համար մեկ հարթակն ու 20 ծանրաձողերը մեկ շաբաթվ...
Զանգեզուրյան միջանցքը Նախիջևանի էքսկլավը կապելու է Ադրբեջանի հետ և ծառայելու է առևտրային կապերին. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերով՝ հաղորդակցությունների վերականգնումը «շահավետ իրավիճակ է ամբողջ տարածաշրջ...